Պատրաստեք բրնձով գնդիկներ հետևյալ բաղադրատոմսով
Բրնձով գնդիկներ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Բրնձով գնդիկներ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սենյակային ջերմաստիճանի կարագը համեմել չոր կանաչիներով, աղով, պղպեղով, տրորել, կորիզի չափ գնդեր ձևավորել, դնել սառցախցիկը: Նախապես եփած բրինձը ջրքամել, սառեցնել, ավելացնել մանր քերած պանիրը, ալյուր համեմունքներ, խառնել: Ձվի սպիտակուցները հարել, խառնել բրնձի զանգվածին, գնդեր ձևավորել,մեջը կարագի սառը գունդ դնել, թավալել պաքսիմատի մեջ, բուսայուղով տապակել: