Պատրաստեք խողապուխտով եվ պանրով կարտոֆիլ հետևյալ բաղադրատոմսով
ԽՈՂԱՊՈՒԽՏՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԿԱՐՏՈՖԻԼ Եվրոպական Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
ԽՈՂԱՊՈՒԽՏՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԿԱՐՏՈՖԻԼ Եվրոպական Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Առանձին խառնել հավի արգանակը, թթվասերը և քերիչով անցկացրած պանիրը, ավելացնել մաքրած և խորանարդիկներով կտրտած կարտոֆիլը, կտրտած խոզապուխտը, կանաչ ոլոռը, լավ խառնել։ Ջեռոցի տապակը բուսայուղով պատել, խառնուրդը լցնել, վրան քերած պանիր ցանել, փակել փայլաթղթով և 30 ր. եփել ջեռոցում։ Սոխը մաքրել, մանր կտրտել և տապակել ձիթայուղի մեջ։ Թխուկի վրայից վերցնել փայլաթուղթը, սոխարածը լցնել վրան, կրկին դնել ջեռոցը և 30 ր. թողնել՝ մինչև կարմրի։