Պատրաստեք կարկանդակ` թարմ սնկով հետևյալ բաղադրատոմսով
Կարկանդակ` թարմ սնկով շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Կարկանդակ` թարմ սնկով շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սունկը լվանալ, խոնավ սպունգով մաքրել և մեծ-մեծ կտրատել: Փոքրիկ սնկերը կարելի է հենց այդպես էլ թողնել: Բեկոնը կտրատել միջին չափի կտորներով, տապակել չոր թավայի մեջ այնքան, մինչև խրթխրթան դառնա: Տեղափոխել բեկոնը, նույն թավայի մեջ տապակել սունկը: Հանել կրակից և թողնել սառչի: Խմորը գրտնակել ուղղանկյունաձև, դնել ջեռոցի թավայի մեջ, որի երեսին նախապես կարագ քսել: Եզրերից 3սմ խորության վրա խմորը ուղղանկյունաձև ընդգծել սուր դանակով, բայց ոչ ամբողջ խմորը, միայն վերջից: Ընդհանուր խմորի այդ ընդգծված հատվածում դանակով զգույշ փոքր գծեր անցկացնել: Դեղնուց քսել խմորի վրա և դնել 180˚ տաքության ջեռոցում 10 րոպեով: Հանել ջեռոցից, թուլացնել ջերմաստիճանը մինչև 160˚: Ստացված թխվածքի մեջտեղի մասը զգուշորեն փշրել: Լվանալ մաղադանոսը, կտրատել: Հարել ձուն թթվասերի հետ, մինչև միատարր զանգված ստանալը: Ավելացնել բեկոնը, սունկը և կանաչին: Լավ խառնել: Լցնել պատրաստի միջուկը թխվածքի վրա և դնել ջեռոցի մեջ 15-20 րոպե:
Автор и администратор сайта 1001recepti.info