Պատրաստեք զատիկի իտալական կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
ԶԱՏԻԿԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ շատ համեղ Զատիկի ուտեստ է:
ԶԱՏԻԿԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ շատ համեղ Զատիկի ուտեստ է:
Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Բուլկին թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել բուլկուն և ավելացնել 3 ճաշի գդալ պանիր: Զանգվածը խառնել սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
Автор и администратор сайта 1001recepti.info