Կոնֆետներ “Ռաֆաելլո”
Պատրաստեք կոնֆետներ “ռաֆաելլո” հետևյալ բաղադրատոմսով
Կոնֆետներ “Ռաֆաելլո” Իտալական Նոր բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
խտացրած կաթ - 1 բանկա կարագ - 2-3ճ/գ կոկոսի քերուկ - 100գր նուշ - 10-15 հատ

Ինչպես պատրաստել կոնֆետներ “ռաֆաելլո”
Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ և դնում թույլ կրակի վրա:Խտացրած կաթին ավելացնում ենք կարագը և եփում մինչև զանգվածի պնդանալը և թեթևակի մգանալը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (չմոռանալով թողնել մի փոքր կոկոսի քերուկ վրան շաղ տալու համար), լավ խառնում զանգվածն ու հանում կրակի վրայից: Թողնում ենք սառչի:Տապակում ենք նուշի հատիկները տապակի վրա 5 րոպե առանց յուղիԱրդեն սառչած զանգվածից պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ (համաչափ գնդիկներ ստանալու համար կարելի է օգտագործել թեյի գդալ), մեջը տեղադրում նուշի մեկական հատիկ և թաթախում ստացված գնդիկները նախապես առանձնացված կոկոսի քերուկի մեջ:Գեղեցիկ ձևավորման համար դնում ենք պատրաստի կոնֆետները փոքրիկ թղթե զամբյուղների մեջ և մատուցում:Այս հրաշալի կոնֆետները շատ համեղ են ոչ քաղցր թեյի հետ