Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանանով լցոնած հավ

Սխտորը խոշոր կտրատել: Սոխը և համեմը մանրացնել: Հարիչով խառնել սոխը, սխտորը, նարնջի և կիտրոնի հյութերը, շաքարավազը, չամանը, օրեգանոն, կիտրոնը, պղպեղը, աղը և համեմը: Ավելացնել ձիթայուղը և խառնել, մինչև դառնա միատարր զանգված: Մարինադը երկու հավասար մասի բաժանել և ամեն հավը մարինացնել խառնուրդի մի կեսի մեջ: Թողնել մի քանի ժամ: Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով: Տապակի վրա յուղաթուղթ դնել: Բանանի ծայրերը կտրել և 15 – 20 րոպե խորովել, մինչև կեղևը մգանա: Հանել ջեռոցից, սառեցնել: մաքրել, կտրատել, դնել թասի մեջ: Սխտորը ճզմել: Բուսայուղը, շագանակագույն շաքարավազը, սխտորը, ռոմը խառնել խորը ամանի մեջ: Խառնուրդից 3 թեյի գդալ լցնել բանանի վրա: Տրորել բանանները և վերածել խյուսի: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել, հավը մարինադից հանել, չորացնել: Ներսի կողմից աղ և պղպեղ քսել, ներսից քսել նաև ռոմով խառնուրդը: Բանանի խյուսը լցնել հավի փորի մեջ և ոտիկները կապել: Հավին քսել ռոմի խառնուրդ,  45 րոպեից 1 ժամ դնել ջեռոցի մեջ, ժամանակ առ ժամանակ վրան լցնելով ռոմով հյութից: Եթե հավը սկսի արագ սևանալ, պետք է ծածկել ալյումինաթերթով: Եփվելուց հետո թողնել 10 րոպե, ապա մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով լցոնած հավ

սխտոր սխտոր 6 պճեղ

սոխ սոխ 2 գլուխ

նարնջի հյութ նարնջի հյութ 1 թեյի բաժակ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 0.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի գդալ

աղացած չաման աղացած չաման 0.5 թեյի գդալ

օրեգանո օրեգանո 1 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 1 թեյի գդալ

աղ աղ 2 թեյի գդալ

համեմ համեմ

ձեթ ձեթ 1 սուրճի բաժակ

հավ հավ 2 հատ

բանան բանան 3 հատ

յուղ յուղ 1 ճաշի գդալ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 0.5 թեյի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

ռոմ  ռոմ 0.5 սուրճի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4990դրամ,
իսկ կալորիականությունը ` 561 կկալ