Լազանյա
Պատրաստեք լազանյա հետևյալ բաղադրատոմսով
Լազանյա շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

Ինչպես պատրաստել լազանյա
Սոխն ու սխտորը մանր կտրատել: Լոլիկները դնել եռացրած ջրի մեջ մի քանի րոպե, հանել ու կեղևը մաքրել: Լոլիկի միջուկը մանրացնել բլենդերով կամ մանր կտրատել: Պանիրը քերել քերիչով: Սոխն ու խճողակը տապակել բուսական յուղով: Ավելացնել լոլիկները, մի քիչ էլ չորացրած ռեհան, սխտոր, մի քիչ աղացած սև պղպեղ, աղ, շոգեխաշել 5-7 րոպե: Պատրաստում ենք ՛՛Բեշամել՛՛ սոուսը. կարագը հալեցնել: Ավելացնել ալյուր, խառնել, մի քիչ տապակել: Բարակ շիթով լցնել կաթը, անընդհատ խառնել: Եթե գնդեր առաջանան հարիչով հարել: Թողնել կրակի վրա, խառնել, մինչև զանգվածը կդառնա ավելի թանձր: Ավելացնել մուսկաթ ընկույզ դանակի ծայրով, մի պտղունց աղ, խառնել: Ուղղանկյուն տապակի մեջ լազանյայի 4 տերև դնել: Շարել խճողակի մի մասը: Դնել ՛՛Բեշամել՛՛ սոուսի 1/3 մասը, 1/3 մաս քերած պանիր դնել: Փակել լազանյայի տերևներով, քսել մնցած սուոսը: Եփել 45-50 րոպե 180 աստիճանում: Հանելուց 10 րոպե առաջ լցնել մնացած պանիրը: