Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի մսից ռուլետ ՛՛գունապնակ՛՛

Սալորաչիրն ու ծիրանաչիրը դնել եռացրած ջրում 10 րոպե:Ջուրը թափել, չրերը կտրատել մանր: Մսի վրա կտրվածքներ անել այնպես, որ հետո հնարավոր լինի փաթաթել: Միսը երկու կողմից ծեծել, աղ ցանել: Շարել սալորաչիրն ու ծիրանաչիրը: Դնել ծեծած սխտորը և քերած պանիրը: Փաթաթել ռուլետի տեսքով, կապել թելով: Մի քանի շերտ փայլաթիթեղի մեջ փաթաթել և 1.5 ժամ պահել ջեռոցում 180-200 աստիճանում: Մինչև ջեռոցից հանելը՝ 10 րոպե առաջ, հանել փայլաթիթեղը և եփել մինչ կեղևը դառնա ոսկեգույն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի մսից ռուլետ ՛՛գունապնակ՛՛

խոզի միս խոզի միս 1 կգ

ծիրանի չիր ծիրանի չիր 80 գրամ

սալոր սալոր 100 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3840դրամ,
իսկ կալորիականությունը ` 166 կկալ