Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կոնֆետներ նարնջի կեղևից` տնային պայմաններում

Լավ լվանալ նարինջները և մաքրել կեղևից: Կեղևն այնպես մաքրել, որ հնարավոր լինի դրանից երկար շերտեր ստանալ: Շերտերով կտրատեք: Կաթսայի մեջ տաքացնում ենք շաքարավազով և համեմունքներով ջուրը: Թողնում եք, որ եռ գա: Երբ ջուրը եռա, նրա մեջ եք գցում նարնջի կեղևները և եփում, մինչև դառնան թափանցիկ: Եթե զգաք, որ ջուրը շատ է եռում, իսկ կեղևները դեռ պատրաստ չեն, մի փոքր ջուր ավելացնել. չթողնել, որ կարամելի շերտ ձևավորվի:
Կեղևները դնել քամիչի մեջ, վրան շաքարավազ ցանել և թողնել՝ չորանա մեկ օր: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Առանձին - առանձին կեղևները թաթախել շոկոլադի մեջ: Դնել ստվարաթղթի վրա և ապա՝ սառցարանում, որպեսզի սառչեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոնֆետներ նարնջի կեղևից` տնային պայմաններում

նարինջ նարինջ 4 հատ

ջուր ջուր 0,5 լիտր

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

շոկոլադ շոկոլադ 400 գրամ

վանիլ վանիլ

դարչին դարչին

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2240դրամ,
իսկ կալորիականությունը ` 81 կկալ