Բաղադրատոմս
Չախոբիլի
Պատրաստեք չախոբիլի հետևյալ բաղադրատոմսով
Չախոբիլի շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել չախոբիլի
Մեկ ամբողջական հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն: Աղը` ըստ ճաշակի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չախոբիլի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
2950դրամ,
իսկ կալորիականությունը ` 278 կկալ