Իտալական օմլետ
Պատրաստեք իտալական օմլետ հետևյալ բաղադրատոմսով
Իտալական օմլետ Իտալական Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր առաջարկում ենք իտալական օմլետ պատրաստել. Այն սովորական ձվաձեղից տարբերվում է նրանով, որ ձվին կաթ և ալյուր են ավելացնում, բացի դա, այն սովորաբար խավարտի հետ են մատուցում, որը միաժամանակ, խճողակ է:

Ինչպես պատրաստել իտալական օմլետ
Հարիչի թասի մեջ ջարդել ձվերը, աղ անել, թեթևակի հարել, ապա ավելացնել 60 մլ կաթը, ալյուրը, քերած պարմեզան պանիրը, շարունակել հարել 2-3 րոպե: Պահածոյացված սունկը ջրքամել: Տապակի մեջ կարագ հալեցնել, բարակ շերտատած սոխը տապակել՝ մինչև այն թափանցիկ դառնա, ավելացնել ջրքամած սնկի զանգվածը, տապակել մոտ 5 րոպե: Մեկ այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ձվով զանգվածից 2 օմլետ պատրաստել: Սնկի զանգվածին մի քիչ կաթ ավելացնել, համեմել աղ ու պղպեղով, ավելացնել հալեցրած պանիրը, կտրտած մաղադանոսը, կրակն անջատել, թողնել պանիրը հալվի: Պատրաստի օմլետը դնել մատուցվող ափսեի մեջ, մի կեսին սնկով խճողակ դնել, մյուս կեսը վրա բերել, զարդարել կանաչու տերևով. Մատուցել տաք: