Բաղադրատոմս
Սմբուկով ուտեստ
Պատրաստեք սմբուկով ուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Սմբուկով ուտեստ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել սմբուկով ուտեստ
Սմբուկը բաժանել չորս մասի երկարությամբ, համեմել աղով և տապակել ձեթի մեջ: Մեծ թավայի մեջ տեղադրել տապակած սմբուկների մի մասը: Երկրորդ շերտը դնել ֆարշը կիսաեփ վիճակում, նախապես մեջը ավելացնելով մանրացված կանաչեղենը, աղը, պղպեղը: Երրորդ շերտը դնել սոխը, նախապես սոխառած արված: Այնուհետև այս ամենի վրա լցնել լոլիկի հյութը: Չորորդ շերտը դնել մնացած սմբուկը, այնուհետև կաթը հարել ձվերի հետ, համեմել աղով և լցնել սմբուկի վրա: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիր և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկով ուտեստ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
3410դրամ,
իսկ կալորիականությունը ` 523 կկալ