Սնկով և պանրով կարտոֆիլ
Պատրաստեք սնկով և պանրով կարտոֆիլ հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և պանրով կարտոֆիլ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել տապակած կարտոֆիլից, բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ: Առաջարկում ենք տապակած կարտոֆիլին սունկ էլ ավելացնել և պարզ խավարտից վերածել ինքնուրույն, լիարժեք ուտեստի:

Ինչպես պատրաստել սնկով և պանրով կարտոֆիլ
Կլպած կարտոֆիլը կտրտել 1 սմ կողմերով չորսուների, 2 ճ.գդալ ձիթայուղով տապակել 15 րոպե՝ հաճախակի խառնելով: Երբ դրանք պատրաստ լինեն՝ տեղափոխել ափսեի մեջ, համեմել աղով, պղպեղով, չոր ծիտրոնով, խառնել: Կարտոֆիլը տապակելու ընթացքում չեն համեմում, քանի որ աղի պատճառով այն ջուր է դուրս գցում և տապակելու փոխարեն շոգեխաշվում է: Տապակի մեջ ավելացնել ևս 2 ճ.գդալ ձիթայուղ, տապակել ոչ բարակ շերտատած սունկը, 5 րոպեից աղ ու պղպեղ անել: Կարտոֆիլը վերադարձնել տապակի մեջ, վրան քերած պանիր շաղ տալ, կափարիչը դնել, թողնել մարմանդ կրակին՝ մինչև պանիրը հալվի, վրան մանր կտրտած մաղադանոս շաղ տալ և մատուցել: