Բրոկոլիով կարկանդակ
Պատրաստեք բրոկոլիով կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
Բրոկոլիով կարկանդակ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ես պատրաստում էի 2 ոչ մեծ կարկանդակ: Կարելի է սարքել նաև 1 մեծ կարկանդակ կամ 2 փոքր, անգամ կրճատել բաղադրամասերի թիվն ու մեկ փոքրը սարքել:

Ինչպես պատրաստել բրոկոլիով կարկանդակ
Շերտավոր խմորը հալեցնել սենյակային ջերմաստիճանում: Բրոկոլին լվանալ ու մասերի բաժանել: Պինդ մասն էլ մանրացնել: Լցնել եռացող աղաջրի մեջ ու եփել 2-3 րոպե: Պինդ մասի հետ էլ լցնել բրոկոլիի մասերն ու եփել 5 րոպե: Դնել քամիչի մեջ: Խմորը գրտնակել, դնել յուղած կաղապարների մեջ: Սխտորը կտրատել: Բուսական յուղի մեջ սոխառած անել: Բրոկոլոլին ու սխտորը ավելացնել սոխին: Խմորը գրտնակել, դնել կաղապարների մեջ՝ բուսական յուղով յուղած: Խմորի կողքերը մատերով սեղմել: Կաթնաշոռը խառնել ձվի ու սերուցքի հետ: Պինդ պանիրը քերել քերիչով, մի մասը խառնել կաթնաշոռային զանգվածին, մուսկատի ընկույզ ավելացնել ու սև պղպեղ: Եվս մեկ անգամ լավ խառնել: Կաթնաշոռային մասին ավելացնել բանջարեղենային խառնուրդը: Դնել խմորի վրա, լցնել մնացած պանիրը: Թխել 30-50 րոպե 160 աստիճանում՝ կախված կաղապարի չափերից: