Կակաչով ռուլետ
Պատրաստեք կակաչով ռուլետ հետևյալ բաղադրատոմսով
Կակաչով ռուլետ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սիրում եմ կակաչի սերմով թխվածքներ: Իմ աղջիկն էլ է սիրում: Ես երկար ժամանակ կակաչի սերմով ռուլետներ էի փորձում սարքել: Եվ, վերջապես, եկա այն եզրակացության, որ սա ամենալավ բաղադրատոմսն է:

Ինչպես պատրաստել կակաչով ռուլետ
Կարագը հալեցնել: Խմորիչը խառնել շաքարավազի, գոլ ջրի հետ: Ավելացնել ալյուր, աղ, 1 ձու, կարագ: Խմոր հունցել: Խմորը սրբիչով ծածկել ու դնել տաք տեղ 30-40 րոպե: Միջուկի համար կաթ եռացնել: Ավելացնել կակաչի սերմ ու եփել, մինչ զանգվածը խտանա: Թխվածքաբլիթը փշրել: Զանգվածը վերցնել կրակից, ավելացնել թխվածքաբլիթն ու շաքարավազը, խառնել: Խմորը սեղմել: 2 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը գրտնակել ուղղանկյունաձև: Հավասար շերտով միջուկը դնել: Սիլիկոնե տաքդիրի օգնությամբ ռուլետը փաթաթել: Դնել տապակի մեջ, 15 րոպե թողնել, ձվով պատել: Թխել 45-50 րոպե 180-200 աստիճանում: