Բաղադրատոմս
Կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր
Պատրաստեք կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր հետևյալ բաղադրատոմսով
Կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Մանկական սնունդ սեղաններին:

Ինչպես պատրաստել կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, մանր խորանարդիկների բաժանել և սառը ջրում 20 րոպե եփել: Մսաղացով աղալ կաթի մեջ թրջած հացը, միսը, 1 սոխ: Ավելացնել ձու, աղ պղպեղ անել և հունցել: Գազարը կտրատել ու բուսական յուղի մեջ տապակել: 1 սոխը մանր կտրատել ո ավելացնել գազարի վրա: Ինչու՞ ենք տապակում սոխն ու գազարը: Որպեսզի չկորցնեն համն ու հոտը, հետո էլ գազարի մեջ կա А վիտամին, որը այդպես ավելի լավ է պահպանվում: Տապակած բանջարեղենը լցնել ապուրի մեջ: Խճողակից գնդիկներ պատրաստել ու ավելացնել ապուրին: Աղ ու համեմունքներ ավելացնել: Պատրաստել մինչ մսագնդիկները կեփվեն: Ավելացնել կանաչի, եռացնել ու կրակն անջատել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 284 կկալ