Պաստիլա
Պատրաստեք պաստիլա հետևյալ բաղադրատոմսով
Պաստիլա շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Երեխաները շատ են սիրում ծամոն հիշեցնող անուշեղեն: Այսօր առաջարկում ենք պաստիլա պատրաստել:

Ինչպես պատրաստել պաստիլա
Չոր դոնդողի վրա կես բաժակ սառը ջուր լցնել, թողնել 10 րոպե, որպեսզի դոնդողը ուռչի: Կաթսայի մեջ լցնել մնացած կես բաժակ ջուրը, ավելացնել շաքարավազը, աղը, դնել կրակին, հաճախակի խառնել: Հենց շաքարավազը լուծվի՝ ավելացնել համի օշարակը, խառնել, կրակն անջատել, լցնել դոնդողը, թողնել այն լուծվի, չխառնել: Սպիտակուցները հարիչով հարել՝ մինչև պինդ փրփուր ստացվի, ավելացնել շաքարով զանգվածը, շարունակել զանգվածը մեծ արագությամբ հարել: Հենց այս զանգվածի ծավալը մի քանի անգամ մեծանա՝ լցնել վանիլի յուղը, շարունակել մի քանի րոպե էլ հարել: Կաղապարը յուղել, հատակին յուղաթուղթ փռել, դա էլ յուղել, վրան տարածել պաստիլայի զանգվածը, հարթեցնել, թողնել սենյակային ջերմաստիճանում 3-6 ժամ, որպեսզի այն ամրանա: Օսլան և շաքարափոշին միասին մաղել: Այս խառնուրդից մի քիչ շաղ տալ պաստիլայի վրա, շրջել տախտակի վրա, թուղթը հեռացնել, շաքարափոշու խառնուրդ շաղ տալ, կտրտել, կտորները թավալել օսլայի և շաքարափոշու խառնուրդի մեջ: Պահել սենյակային ջերմաստիճանում՝ փակ ամանի մեջ: