Բաղադրատոմս
Սպիտակաձավարով բլիթներ
Պատրաստեք սպիտակաձավարով բլիթներ հետևյալ բաղադրատոմսով
Սպիտակաձավարով բլիթներ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այս բլիթները շատ դուր եկան աղջկաս: Մինչ ես փորձում էի, թե ինչ կարելի է նրանց վրա քսել, փոքրիկս ուղղակի ուտում էր բլիթները: Հաջորդ օրը խնդրեց, որ նախաճաշին պատրաստեմ: Միջուկի համար ես մանրացրեցի պահածոյացված լոլիկը, ավելացրեցի մաղադանոս ու աղ: Այսպիսի զանգվածի հետ բլիթը հյութեղ համ կստանա:

Ինչպես պատրաստել սպիտակաձավարով բլիթներ
Խառնել սպիտակաձավարը, աղը, շաքարավազը, խմորիչը ու ջուրը: Խմոր հունցել: Փակել ու դնել տաք տեղում 30 րոպե կամ 1 ժամ: Հետո խմորը դնել հարթության վրա, որին յուղ քսած և էլի հունցել բուսական յուղ քսած ձեռքերով: Խմորը 4 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը թափահարել ու ձգել ձեռքերով ու թխել միջին կրակի վրա չոր թավայի մեջ, յուրաքանչյուր կողմից 3 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպիտակաձավարով բլիթներ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
270դրամ,
իսկ կալորիականությունը ` 39 կկալ