Տապակած կարկանդակներ
Պատրաստեք տապակած կարկանդակներ հետևյալ բաղադրատոմսով
Տապակած կարկանդակներ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այս հրաշալի բաղադրատոմսը ես վերցրել եմ իմ մորաքրոջից: Շատ դուր եկավ այս անսովոր պատրաստման եղանակը: Խոստովանում եմ, որ երեխայի պես ուրախանում եմ երբ այն ջրի մեջ լողում է: Թխելու մասին հետո կխոսենք, իսկ հիմա անցնենք տապակած կարկանդակին: Կարելի է բազմազան միջուկներ օգտագործել՝ քաղցր ու առանց քաղցրի: Ինձ դուր է գալիս ընկուզեղենի համադրությունը պովիդլոյի, ջեմի, մուրաբայի և ուղղակի թարմ մրգերի հետ: Թխելիս ընկույզները ներծծում են հյութն ու անասելի համ ընդունում:

Ինչպես պատրաստել տապակած կարկանդակներ
Խառնել կաթը, շաքարավազն ու խմորիչը: Կարագը հալեցնել: Կաթնային խառնեւրդին ավելացնել մնացած մէերքները: Լցնել այնքան ալյուր, որ խմորը փափուկ ստացվի: Մեծ թասի մեջ տաք ջուր լցնել: Խմորը այդ թասի մեջ լցնել: Երբ այն սկսի լողալ, հանել ջրից, մի քիչ հունցել: Ընկույզը մեծ-մեծ կտրատել ու խառնել ովիդլոյի հետ: Խմորից կարկանդակ սարքել, յուրաքանչյուր կենտրոնում դնել միջուկը: Տապակել բուսական յուղի մեջ՝ բոլոր կողմերից: