Տուլայական կարկանդակ
Պատրաստեք տուլայական կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
Տուլայական կարկանդակ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ամենահամեղ ու բուրավետ մեղրային կարկանդակ: Կարելի է նրան տալ տարբեր տեսք՝ կախված թե ինչ տոնի համար եք սարքում: Կարելի է նաև առանց գլազուրի սարքել:

Ինչպես պատրաստել տուլայական կարկանդակ
Մարգարինը փափկեցնել: Կաթսայի մեջ խառնել շաքարավազ, ձու, սոդա, դարչին, մեղր: Ավելացնել մարգարին ու էլի խառնել: Դնել ջրաբաղնիքում 10-15 րոպե, խառնել ընթացքում, մինչ միատարր դառնա: Վերցնել կրակից: Մի բաժակ ալյուր ավելացնել, խառնել ու հովացնել: Երբ հովանա մի քիչ, ավելացնել մնացած ալյուրը, լավ խառնել: Կաղապարներին կարագ քսել, բարակ շերտով խմոր դնել, վրայից էլ պովիդլո, փակել ևս մի շերտով: Թխել 15-20 րոպե 180 աստիճանում: Գլազուրի համար կաթսայի մեջ խառնել կաթ, շաքարավազ, եռացնել, խառնել 5 րոպե: Տաք բլիթներին գլազուր քսել: