Վերմիշելով հավի արգանակ
Պատրաստեք վերմիշելով հավի արգանակ հետևյալ բաղադրատոմսով
Վերմիշելով հավի արգանակ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Մանկական սնունդ սեղաններին:
Հավի արգանակը պատրաստում են հավի տարբեր մասերից:Ավելի հարմար է պատրաստել փափկամսից, այն կարելի է փոխարինել նաև հնկահավի մսով: Ապուրը պետք է անմիջապես մատուցել պատրաստ լինելուց հետո: Երկար պահելու դեպքում վերմիշելը հալվում է: Կարելի է վերմիշելը նախօրոք եփել և մի կողմ դնել:

Ինչպես պատրաստել վերմիշելով հավի արգանակ
Հավի փափկամիսը լավանալ ու սառը ջրում եփել, ընթացքում քափը քաշել: Միսը հանել մի քիչ հովացնել ու կտրատել: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել ու լցնել արգանակի մեջ: Գազարը կտրատել, սոխը մանրացնել: Բանջարեղենը տապակել բուսական յուղի մեջ: Տապակելու նպատակն է փափկեցնել բանջարեղենը, տապակած սոխը պատրաստ է լինում, եթե այն դառնում է կիսաթափացիկ: Տապակած բանջարեղենը լցնել արգանակի մեջ: Քաղցր պղպեղը կիսալուսնաձև կտրատել ու ավելացնել ապուրին, միսը լցնել ապուրի մեջ, աղ ու պղպեղ անել Ավելացնել վերմիշելը ու եփել մինչև այն պատրաստ կլինի, կանաչի ավելացնել: