Աղցան դոնդող
Պատրաստեք աղցան դոնդող հետևյալ բաղադրատոմսով
Աղցան դոնդող շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Այսօր շատ հետաքրքիր աղցան-դոնդող ենք պատրաստելու, որի մեջ բանջարեղեն շատ են օգտագործում, այն այնքան գեղեցիկ է, որ կարծում եմ, երեխաներն էլ հաճույքով կուտեն:

Ինչպես պատրաստել աղցան դոնդող
Չոր դոնդողի վրա 50 մլ սառը ջուր լցնել, թողնել ուռչի: Նախապես խաշած կաչտոֆիլն ու գազարը խորանարդաձև կտրտել: Նույն չափի կտրտել նաև խոզապուխտը: Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, կտրտել խորանարդների, վրան կիտրոնի քամած հյութ ցողել: Թասի մեջ լցնել մայոնեզը, թթվասերը, մանանեխը, համեմել աղ ու պղպեղներով: Արգանակը թեթևակի տաքացնել, ավելացնել դոնդողը, խառնել: Հենց դոնդողը լուծվի այս հեղուկը լցնել սոուսի վրա և խառնել: Կաղապարի մեջ սննդային թաղանթ փռել, լցնել բանջարեղենի և մսի խճողակի կեսը, շարել պինդ խաշած և կլպած ամբողջական ձվերը, լցնել մնացած խճողակը, հարթեցնել, լցնել սոուսը, թաղանթով ծածկել և մի քանի ժամով դնել սառնարանը: Մատուցելիս թաղանթը հեռացնել, զարդարել կարմիր պղպեղի շերտերով և մաղադանոսի տերևներով: