Բաղադրատոմս
Բողկով կանաչ աղցան
Պատրաստեք բողկով կանաչ աղցան հետևյալ բաղադրատոմսով
Բողկով կանաչ աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Աղցանը համեղ լինելուց զատ պետք է նաև գեղեցիկ լինի: Պետք է հաշվի առնել կտորների չափը, ձևը, գույների համադրությունը:

Ինչպես պատրաստել բողկով կանաչ աղցան
Մարոլի վերին տերևները հեռացնել, միջին մասերը կիսել, դնել ափսեի մեջ, շրջանաձև կտրտած բողկ ավելացնել: Լայմը 4 կտոր անել, 2-ի կեղևը հեռացնել, միջուկը կտրտել, շաղ տալ ափսեի պարունակության վրա: Սոուս պատրաստելու համար՝ թասի մեջ քամել լայմի մնացած կտորների հյութը, ձիթայուղ լցնել, համեմել աղ ու պղպեղով, լավ հարել, ավելացնել մանր կտրտած համեմը, խառնել, լցնել աղցանի վրա և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բողկով կանաչ աղցան
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
650դրամ,
իսկ կալորիականությունը ` 42 կկալ