Դուկկա սոուսով աղցան
Պատրաստեք դուկկա սոուսով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Դուկկա սոուսով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Շարունակում ենք ձոզ ներկայացնել նոր սոուսներ: Դուկկա, այսպես է կոչվում սուսը, որն առաջարկում ենք այսօր: Ասենք, որ այն ավելի նման է համեմունքների խառնուրդի, բայց հարգելով հեղինակային իրավունքը, մենք էլ սոուս կանվանենք:

Ինչպես պատրաստել դուկկա սոուսով աղցան
Դուկկա սոուսը պատրաստելու համար՝ տապակը դնել կրակին, հերթով բովել գետնանուշը, քունջութն ու համեմի սերմը, այս ամենին մի պտղունց խոշոր աղ, սև պղպեղ ավելացնել, գործիքով մանրացնել: Վարունգը կլպել, մանր խորանարդների կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել նույն չափի կտրտած բողկն ու լոլիկը, մանր կտրտած չիլի պղպեղը: Կանաչ սոխը, կանաչիները, հազարի տերևների սպիտակ մասերը մանր կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել դուկկա սոուսը: Կիտրոնի հյութով և ձիթայուղով սոուս պատրաստել, սա էլ լցնել աղցանի վրա, խառնել: Աղցանը լցնել հազարի տերևների վրա և մատուցել: