Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կապոնատա

Սոխն օղակներով կտրատել, կիսել: Սխտորը մանրացնել: Նարնջի կեղևը հանել առանց սպիտակ մասերի և բարակ կտրատել: Մեկ նարինջը քամել: Խոր սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխն ու սխտորը, ավելացնել ընկույզը, չամիչը: Ավելացնել սմբուկը, դարչինը, կակաոն և շաքարավազը: Ավելացնել ուրցը, լոլիկը, նարնջի հյութն ու կեղևը: Կրակն ուժեղացնել, եռացնել, ապա իջեցնել և տապակել հինգ րոպե: Աղ, պղպեղ ցանել: Մատուցել սենյակային ջերմաստիճանում: Կարելի է պահել սառնարանում հինգ-վեց օր: Կապոնատան որքան հնանում, այնքան համեղ է դառնում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կապոնատա

ձիթապտուղի ձեթ ձիթապտուղի ձեթ 0.5 սուրճի բաժակ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 4 պճեղ

ընկույզ ընկույզ 3 ճաշի գդալ

չամիչ չամիչ 200 գրամ

սև պղպեղ սև պղպեղ 1 թեյի գդալ

սմբուկ սմբուկ 1 կգ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

դարչին դարչին 1 թեյի գդալ

կակաո կակաո 0.5 թեյի գդալ

ուրց ուրց 0.5 թեյի գդալ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1 թեյի բաժակ

նարնջի հյութ նարնջի հյութ 1 սուրճի բաժակ

նարինջ նարինջ 3 հատ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2660դրամ,
իսկ կալորիականությունը ` 118 կկալ