Պանրով և լոլիկով սմբուկ
Պատրաստեք պանրով և լոլիկով սմբուկ հետևյալ բաղադրատոմսով
Պանրով և լոլիկով սմբուկ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր առաջարկում ենք պանրով և լոլիկով սմբուկ պատրաստել: Այն արագ է պատրաստվում, կարող է հանդես գալ թե ինքնուրույն ուտեստի, թե խավարտի դերում:

Ինչպես պատրաստել պանրով և լոլիկով սմբուկ
Սմբուկները մեկումեջ շերտերով կլպել, ապա 0,5 սմ հաստության շերտերի կտրտել, աղ անել, գցել քամիչի մեջ, վրան ափսե և ծանրություն դնել, թողնել 1 ժամ: Սմբուկի շերտերը լվանալ, չորացնել, ձիթայուղով թեթևակի տապակել, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Տապակի մեջ 1-2 ճ.գդալ ձիթայուղ ավելացնել, լցնել մանրացրած սխտորը, շարել սմբուկի շերտերը, լցնել մանրացրած լոլիկներն իրենց հյութով, համեմել, կափարիչը դնել: Եփել 10-12 րոպե՝ մինչև սմբուկները փափկեն, ապա ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, քացախը, ոչ մանր կտրտած ֆետա պանիրը, կափարիչ դնել, եփել ևս 5 րոպե: Մատուցել անմիջապես: