Սոտե
Պատրաստեք սոտե հետևյալ բաղադրատոմսով
Սոտե Արևելյան Աղցան է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր առաջարկում ենք բանջարեղենով մի շատ համեղ և հավասարակշռված ուտեստ պատրաստել, թեպետ այն ֆրանսիական անուն ունի, սակայն համեմունքներն արևելյան խոհանոցին են հատուկ. սա ասում է այն մասին, որ ուտեստը մի քանի խոհանոցի խառնուրդ է

Ինչպես պատրաստել սոտե
Նուշը տաք ջրով թրջել, կլպել: Հարիչի բաժակի մեջ լցնել քիմիոնը, համեմի սերմը, կիտրոնի հյութը, 2 ճաշի գդալ ձիթայուղը, միասին հարել՝ մինչև համասեռ զանգված ստացվի: Դդումը մաքրել, լոբու հատիկի չափի կտրտել, բրոկոլին կտրտել նույն չափի: Տապակի մեջ քիչ ձիթայուղ լցնել, բրոկոլին և դդումը միասին 5 րոպե տապակել, ավելացնել մաքրած և կիսած նուշը, չիլի պղպեղը, տապակել 3-4 րոպե, ապա լցնել սոուսը, մարմանդ կրակին շարունակել տապակել՝ մինչև բանջարեղենը պատրաստ լինի, մի քիչ սոյայի սոուս լցնել, թողնել հեղուկը գոլորշիանա և մատուցել: