Լազանիա
Պատրաստեք լազանիա հետևյալ բաղադրատոմսով
Լազանիա Եվրոպական Նախուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել լազանիա
Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, սոխը, սխտորը, աղացած միսն ու երշիկը թեթևակի տապակել մինչև մի փոքր մգանա: Ավելացնել լոլիկը, տոմատի մածուկը և ջուրը, այնուհետև շաքարավազը, ռեհանը, սամիթի սերմը, աղը, պղպեղը, մաղադանոսը: Պարբերաբար խառնելով` շատ մանր կրակի վրա երկար եփել: Կաթսայի մեջ եռացնել ջուրը, եփել լազանիայի շերտերը 8 -10 ր., պահել սառը ջրի տակ, քամել: Առանձին պանրի մի մասը խառնել ձվի հետ, ավելացնել մաղադանոս, աղ: Տաքացնել ջեռոցը մոտ 200 աստիճան: Ջեռոցի տապակը պատել բուսական յուղով, շարել 4 կամ 6 հատ լազանիայի շերտ, վրան պանրի խառնուրդը ցանել, լցնել երշիկի ու մսի խառնոևրդը, վրան կրկին պանիր ցանել, շարել հաջորդ շերտերը: Դնել ջեռոցը, թողնել մոտ կես ժամ: Վրան ցանել մաղադանոս և մատուցել: