Ձու ֆու յանգ
Պատրաստեք ձու ֆու յանգ հետևյալ բաղադրատոմսով
Ձու ֆու յանգ Չինական Պատառ - Բուտերբրոդ է:

Ինչպես պատրաստել ձու ֆու յանգ
Սունկը լվանալ, շերտատել: Թավան դնել միջին կրակի վրա, բուսայուղ լցնել, սունկը, 1/2 թ. գդ. շաքարավազի հետ տապակել մոտ երեք րոպե: Ավելացնել հավի արգանակը, սոյայի սոուսը: Լավ խառնել օսլան 1/4 բաժակ սառը ջրին: Կաթիլ-կաթիլ ավելացնելով` խառնել, որ գնդիկներ չառաջանան: Օսլան լցնել թավայի մեջ, եռացնել մինչև թանձրանալը: Ձվերը հարել: Մեկ ուրիշ թավայի մեջ բուսայուղով տապակել սոխը, մի գդալ շաքարավազը, տապակել, մինչև սոխը փափկի, ավելացնել ապուխտը, էլի մի քանի րոպե տապակել: Ավելացնել կանաչ ոլոռը, կանաչ սոխի կեսը, մնացած սոյայի սոուսը, տապակել մեկ րոպե: Թողնել մի քիչ հովանա, ավելացնել ձուն, խառնել: Մաքրել այն թավան, որի մեջ տապակվել էին սոխն ու ապուխտը, նորից դնել կրակին, բուսայուղ լցնել թավայի մեջ այնքան, որ շերտը մոտ մեկ սմ հաստություն ունենա: Ձվի զանգվածը լցնել տաք ձեթի մեջ, եփել, մինչև ուռչի, եզրերը կարմրեն: Մեծ թիակով շուռ տալ, եփել ևս 1-2 րոպե, մատուցել սնկով սոուսի հետ: