Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձվով ռուլետ

Նախ պետք է հարել ձուն: Աստիճանաբար ավելացնել 300 գ մայոնեզը, խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Տաքացնել ջեռոցը մինչև 220 աստիճան, հետո իջեցնել մինչև 180 աստիճան: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ դնել, լցնել ձվի զանգվածը, թխել: Հանել, երբ ձուն եփված լինի: Միջուկը ստանալու համար հալած պանիրը պատառաքաղով տրորել և խառնել մնացած մայոնեզը: Հետո ավելացնել մանրացված սխտորը և ընկույզը: Օմլետը թղթից պոկել, դնել թղթի վրա, զգույշ տարածել միջուկը: Փաթաթել ռուլետի պես, դնել տապրակի մեջ, պահել սառնարանում մի քանի ժամ: Սա իդեալական նախաճաշ է, միգուցե նաև թեթև ընթրիք: Շատ համեղ է և հագեցնող:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձվով ռուլետ

ձու ձու 6 հատ

մայոնեզ մայոնեզ 450 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2060դրամ,
իսկ կալորիականությունը ` 647 կկալ