Կուտապ
Պատրաստեք կուտապ հետևյալ բաղադրատոմսով
Կուտապ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր առաջարկում ենք Վայոց ձորի և Գողթնի, նույն ինքը՝ Նախիջևանի, կուտապ պատրաստել: Եթե Զանգեղուրի և Արցախի կուտապը պատրաստվում է բաց կրակին դրված մետաղե սաջի վրա, ապա Վայոց ձորի և Գողթնի կուտապը պատրաստել են թոնրի տաք կողին: Մենք կպատրաստենք ջեռոցի մեջ:

Ինչպես պատրաստել կուտապ
Ընկույզը մանր կտրտել, վրան 0.5 բաժակ գոլ ջուր լցնել, մի կողմ դնել: Թասի մեջ 2 ձու ջարդել, ավելացնել կաթ, սերուցք, աղ անել, հարել, լցնել գինու քացախը, մեկ անգամ էլ խառնել, ապա ավելացնել ալյուրի և սոդայի խառնուրդը, ականջի բլթակի փափկության խմոր ստանալ, ձվի մեծության գնդեր պատրաստել, ծածկել սրբիչով: Սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև այն սկսի դեղնել, ավելացնել ջրքամած ընկույզը, միասին տապակել 1-2 րոպե՝ մինչև ընկույզի ավելորդ ջուրը գոլորշիանա, կրակից վերցնել, ավելացնել նախապես խաշած հատիկ լոբին և սիսեռը, մանր կտրտած խաշած կարտոֆիլը, համեմել չոր ծիտրոնով, ռեհանով, աղ ու կարմիր պղպեղով, լավ խառնել: Ջեռոցը տաքացնել 190*: Խմորագունդը բարակ գրտնակել, մի կողմին խճողակ դնել, մյուս կողմը վրա բերել, կիսալուսնաձև կուտապ ձևավորել, եզրերն ամրացնել, շարել յուղաթուղթ փռած տապակին, երեսին հարած ձու քսել, դնել ջեռոցը, եփել՝ մինչև վարդագունեն: