Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նախաճաշի բուլկիներ

250 մլ ջուր եռացնել, կարագը, աղը լցնել մեջը, եռացնել: Արագ ալյուր լցնել խառնել, մի քիչ բովել: Թողնել հովանա: Վրան ձու կոտրել, խառնել մինչև լրիվ ձուլվի, հետո հերթով մյուսներն ավելացնել: Թեյի գդալով բուլկիները դնել յուղաթղթով տապակի վրա: 180 աստիճանում թխել 35 – 40 րոպե: Միջուկի համար սոխը մանրացնել, գազարը քերիչով անցկացնել: Սոխեռած անել, ավելացնել գազարը, տապակել ևս մի քիչ: Ավելացնել հավի միսը տապակել մինչև եփվի: Զանգվածը բլենդերով մանրացնել կամ աղալ: Աղ ցանել, թթվասեր խառնել: Կարելի է նաև քաղցր միջուկ պատրաստել` խտացրած կաթով և ընկույզով կամ չրերով: Բուլկին կիսել: Միջուկը դնել մեջը, բուլկու կտրած մասը դնել վրան: Մատուցել իբրև նախուտեստ թեյի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նախաճաշի բուլկիներ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 4 հատ

ալյուր ալյուր 150 գրամ

աղ աղ

հավի միս հավի միս 300 գրամ

սոխ սոխ 100 գրամ

գազար գազար 100 գրամ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1290դրամ,
իսկ կալորիականությունը ` 476 կկալ