Նախուտեստ շամփուրների վրա
Պատրաստեք նախուտեստ շամփուրների վրա հետևյալ բաղադրատոմսով
Նախուտեստ շամփուրների վրա շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Փոքրիկ բամբուկե շամփուրիկները թույլ են տալիս ամենասովորական մթերքից էլ անսովոր, հետաքրքիր ուտեստ պատրաստել: Այսօր շամփուրիկների վրա տաք նախուտեստը բարուրելու ենք խմորով:

Ինչպես պատրաստել նախուտեստ շամփուրների վրա
Տապակի մեջ կարագ դնել, հալեցնել, ամբողջական սունկը թեթևակի տապակել, աղ ու սև պղպեղ անել, սնկերը հանել, դնել թղթե անձեռոցիկի վրա: Պանիրն ու խոզապուխտը, սնկի չափին համապատասխան, խորանարդաձև կտրտել, ձիթապտուղը ջրքամել: Փայտե շամփուրիկների վրա քաշել սունկը, խոզապուխտը, պանիրը և ձիթապտուղը: Շերտավոր խմորը բարակ բացել, շերտերի կտրտել, շամփուրիկները փաթաթել խմորաշերտով և շարել սառը ջուր ցողած տապակի մեջ: Ձուն հարել, խմորի վերին շերտերին քսել, մի կեսին քունջութ շաղ տալ, մյուս կեսին` զիրա: 200 աստիճան ջերմությամբ թխել մոտ 20 րոպե: