Բաղադրատոմս
Ժուլյեն հացի մեջ
Պատրաստեք ժուլյեն հացի մեջ հետևյալ բաղադրատոմսով
Ժուլյեն հացի մեջ Եվրոպական Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել ժուլյեն հացի մեջ
Հավի կրծքամիսը, սոխը, սունկը կտրտել, պանիրն անցկացնել քերիչով: Կտրել հացերի վերևի հատվածը, հանել միջուկը` թողնելով ոչ շատ հաստ եզրերը: Տապակել սոխը բուսայուղի մեջ, ավելացնել սունկը, 2-3 ր. տապակել, այնուհետև առանձին տապակած հավի կրծքամիսը, աղը, պղպեղը, ալյուրը, խառնել, վերջում ավելացնել թթվասերը, խառնել: Եփել այնքան` մինչև պնդանա: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, ժուլյենը լցնել հացերի մեջ, վրան պանիր լցնել և դնել ջեռոցը, թողնել այնքան` մինչև պանիրը հալչի և մի փոքր կարմրի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ժուլյեն հացի մեջ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
13070դրամ,
իսկ կալորիականությունը ` 1031 կկալ