Բաղադրատոմս
Մարինացված կարմիր պղպեղ
Պատրաստեք մարինացված կարմիր պղպեղ հետևյալ բաղադրատոմսով
Մարինացված կարմիր պղպեղ շատ համեղ Պահածո է:

Ինչպես պատրաստել մարինացված կարմիր պղպեղ
Էմալապատ թասի կամ կաթսայի մեջ խառնել ջուրը, քացախը, բուսայուղը, աղը, շաքարավազը, հատիկ պղպեղը, դափնու տերևը և եռացնել: Կարմիր պղպեղների սերմատուփերը հեռացնել, լվանալ: Հերթով գցել եռացող հեղուկի մեջ, եփել երկու-երեք րոպե, շուռ տալ, որ համաչափ եփվի, ապա հանել: Կանաչին լվանալ, կտրատել ոչ մանր, սխտորների ատամիկներն առանձնացնել: Եփված տաք-տաք պղպեղները դասավորել մաքուր բանկաների մեջ, ամեն շերտի վրա դնել սխտոր ու կանաչի: Շերտ առ շերտ դնել մինչև տարան լրիվ լցվի: Վերջում վրան լցնել եռացած քացախաջուրը: Ստերիլիզացնել և փակել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մարինացված կարմիր պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
2310դրամ,
իսկ կալորիականությունը ` 349 կկալ