Բաղադրատոմս
Սալորի մուրաբա
Պատրաստեք սալորի մուրաբա հետևյալ բաղադրատոմսով
Սալորի մուրաբա շատ համեղ Պահածո է:

Ինչպես պատրաստել սալորի մուրաբա
Միրգը լավ լվանալ, ընտրել առողջ պտուղները: Մրգի հատիկները լցնել էմալապատ թասի մեջ, ծակծկել: Շաքարավազը լցնել սալորների վրա, թողնել ողջ գիշեր: Եթե բավականաչափ հյութ չառաջանա, պատրաստել օշարակ 1:2 հարաբերությամբ և լցնել վրան: Միրգը առաջացած հյութի հետ դնել կրակին, եռացնել: Առաջացած փրփուրը վերցնել ծակոտկեն գդալով: Կրակն անջատել, թողնել գիշերը մնա: Առավոտյան սալորները հանել հյութից, հյութը եռացնել, միրգը գցել եռացած հյութի մեջ, թողնել սառչի: Մի քանի ժամ անց մուրաբան եռացնել, լցնել լավ լվացած բանկաները և փակել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորի մուրաբա
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1760դրամ,
իսկ կալորիականությունը ` 92 կկալ