Ձկով ուտեստ զատկի սեղանի համար
Պատրաստեք ձկով ուտեստ զատկի սեղանի համար հետևյալ բաղադրատոմսով
Ձկով ուտեստ զատկի սեղանի համար Հայկական Ձկնեղեն է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Զատիկի սեղանի անբաժան ուտեստներից է նաև ձուկը խաշված կամ տապակված: Երեկոյան մատուցեք այս շատ համեղ տարբերակով պատրաստված ձուկը: 6-8 բաժնի համար անհրաժեշտ է՝

Ինչպես պատրաստել ձկով ուտեստ զատկի սեղանի համար
Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով եւ թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետեւ կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է տարբեր կանաչիներ համեմ օգտագործել, թարխուն կամ էլ բոլորն իրար հետ) հետ տեղադրել ձկան փորի մեջ: Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը: Դնել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Հանել և մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ: