Բաղադրատոմս
Կարմրացրած ձուկ օմլետով
Պատրաստեք կարմրացրած ձուկ օմլետով հետևյալ բաղադրատոմսով
Կարմրացրած ձուկ օմլետով շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Շատ նուրբ համ ու անսովոր համադրություն: Մանուկների կողմից սիրված լինելու գաղտնիքը կճուճի մեջ է: Ինչպես չնայել, թե ինչ է այնտեղ: Սակայն զգույշ եղեք և երեխային զգուշացրեք, որ ուտելիքը կճուճի մեջ ուշ է հովանում:

Ինչպես պատրաստել կարմրացրած ձուկ օմլետով
Ձկան փափկամիսը ոչ մեծ կտորների բաժանել, աղ, պղպեղ և համեմունքներ անել, թաթախել ալյուրի մեջ: Տապակել բուսական յուղի մեջ:Սոխը կիսալուսնաձև կտրատել, ալյուրի մեջ թաթախել և տապակել մինչ ոսկեգույն դառնա: Սոխն ու ձուկը դնել կճուճների մեջ: Ձվերը մի քիչ հարել, ավելացնել կաթ և ևս մեկ անգամ հարել: Մի քիչ աղ անել, լցնել կճուճների մեջ: Եփել 20 րոպե 180 աստիճանում, մինչ օմլետը պատրաստ լինի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարմրացրած ձուկ օմլետով
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1310դրամ,
իսկ կալորիականությունը ` 566 կկալ