Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արարատյան հագանի

Տավարի մարինացված միսը նախապես համեմել աղով, պղպեղով, գինի և բուսայուղ լցնել վրան, մի քանի ժամ մարինացնել: Մարինացված միսը ձողիկներով կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել: Անընդհատ խառնել, որպեսզի միսը համաչափ տապակվի: Գլուխ սոխը կտրատել, ավելացնել մսին, խառնել: Մինչ կտապակվի, ավեացնել նաև 5-6 սանտիմետրանող կտորներով կտրատած կանաչ սոխը: Կրակն ուժեղացնել, լցնել կոնյակը, սպասել, որ սպիրտային մասն այրվի, ապա կրակն իջեցնել: Սմբուկը, լոլիկը, պղպեղը, սոխը տապակել, աղալ, համեմել աղով, պղպեղով: Ստացված բանջարեղենային խյուսը լցնել հագանու մեջ: Հինգ-վեց րոպե եփել հագանին մարմանդ կրակի վրա: Ապա թավան վերցնել, հագանին լցնել մատուցվող ափսեի մեջ, մի կտոր կարագ դնել վրան: Զարդարել կտրատած մաղադանոսով և չոր լավաշով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արարատյան հագանի

տավարի միս տավարի միս 500 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 0.5 փունջ

սոխ սոխ 1 հատ

բանջարեղենի խյուս բանջարեղենի խյուս 500 գրամ

կոնյակ կոնյակ 50 գրամ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

չոր լավաշ չոր լավաշ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3350դրամ,
իսկ կալորիականությունը ` 138 կկալ