Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արգանակ

Միսը կտրատել, թողնել սառը ջրի մեջ մոտ կես ժամ: Կարելի է եփել թե փափկամիս, թե ոսկրոտ կտորներ: Սառը ջուրը թափել, նորից ջուր լցնել մսի վրա, դնել կրակին: Եփվելու ընթացքում փրփուրն անընդհատ վերցնել: Եռալուց հետո արգանակի մեջ գցել դափնու մեկ-երկու տերև, չորս-հինգ հատիկ պղպեղ, մի քանի կտոր գազար: Մարմանդ կրակի վրա եփել մեկ-մեկուկես ժամ: Ապա աղ, սև պղպեղ ցանել: Կարելի է  առանց կտրատելու մի քանի ճյուղ համեմ գցել արգանակի մեջ, հետո հանել: Արգանակը քամել, լցնել ապակե կամ էմալապատ տարայի մեջ, պահել սառնարանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արգանակ

տավարի միս տավարի միս 400 գրամ

պղպեղի հատիկներ պղպեղի հատիկներ

դափնու տերև դափնու տերև

գազար գազար 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1110դրամ,
իսկ կալորիականությունը ` 69 կկալ