Բաղադրատոմս
ՉԱԲՈՒԳՈՒԼԻ
Պատրաստեք չաբուգուլի հետևյալ բաղադրատոմսով
ՉԱԲՈՒԳՈՒԼԻ Վրացական Մսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել չաբուգուլի
Տավարի փափկամիսը տափակ կտորներով կտրատել, ծեծել, հետո մանրացնել: Միսը դնել կաթսայի մեջ, մարմանդ կրակով եփել նախ իր սեփական հյութի մեջ, ապա երբ այն ցամաքի, մի քիչ ջուր ավելացնել և դափնու տերև: Սոխն օղակ-օղակ կտրատել, տապակել յուղով, մինչև դառնա ոսկեգույն: Վրան ալյուր ցանել, խառնել և տապակել ևս մի քանի րոպե: Սոխեռածը լցնել մսի վրա: Սոխեռածի թավայի մեջ մի բաժակ ջուր լցնել, եռացնել, լցնել մսով կաթսայի մեջ: Ավելացնել ճզմած սխտորը, օղակ-օղակ կարմիր կծու պղպեղը, ընկույզը, համեմի սերմը, աղ ցանել: Հինգ րոպեից վերցնել կրակից: Մատուցելիս կտրատած համեմ շաղ տալ վրան:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չաբուգուլի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
2800դրամ,
իսկ կալորիականությունը ` 155 կկալ