Բաղադրատոմս
ՉԱՆԱԽԻ
Պատրաստեք չանախի հետևյալ բաղադրատոմսով
ՉԱՆԱԽԻ Վրացական Մսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել չանախի
Սմբուկների վրա կտրվածք անել: Եթե կոր են , կտրել ներսի կողմը: Դմակը կտրատել, սխտորը տափակ շերտերի բաժանել: Դմակը, սխտորն ու նեխուրը դնել սմբուկների և պղպեղների մեջ: Նեխուրի երկար ցողուններով կապել սմբուկները: Կտրվածքի հակառակ կողմից փոքր բացվածքներ անել և սխտորի շերտեր մտցնել սմբուկի մեջ: Ոսկրոտ մսերը տապակել, կարմրեցնել: Կաթսայի տակ շարել միսը, աղ ցանել, կարտոֆիլը դնել, աղ ցանել, դնել պղպեղը, լոլիկը, սմբուկը: Վրան շաղ տալ խոշոր կտրատած նեխուր: Վրան լցնել մի բաժակ գինի, բանջարեղենի արանքում տեղավորել կծու պղպեղը, կափարիչը լավ փակել և մարմանդ կրակի վրա եփել: Մատուցել լավաշի և գինու հետ: Լցնելիս աշխատել չվնասել եփված մթերքը: Լցնել միսը, բանջարեղենը, հյութից մի փոքր և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չանախի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
9590դրամ,
իսկ կալորիականությունը ` 1105 կկալ