Բաղադրատոմս
ՉԱՇՈՒՇՈՒԼԻ
Պատրաստեք չաշուշուլի հետևյալ բաղադրատոմսով
ՉԱՇՈՒՇՈՒԼԻ Վրացական Մսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել չաշուշուլի
Տավարի փափկամիսը կտրատել: Սոխը մանր կտրատել: Միսն ու սոխը խառնել, լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել 1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել: Եթե պետք է, նորից ջուր ավելացնել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել: Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե: Կանաչին մանր կտրատել: Սխտորի ամեն պճեղը երեք-չորս մաս անել: Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել: Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել ևս 5-6 րոպե: Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չաշուշուլի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
3080դրամ,
իսկ կալորիականությունը ` 216 կկալ