Լյարդը վենետիկյան ձևով
Պատրաստեք լյարդը վենետիկյան ձևով հետևյալ բաղադրատոմսով
Լյարդը վենետիկյան ձևով շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Այսօր իտալական խոհանոցի ուտեստներից մեկն ենք առաջարկում պատրաստել՝ լյարդը վենետիկյան ձևով: Սա շատ համեղ և օգտակար ուտեստ է:

Ինչպես պատրաստել լյարդը վենետիկյան ձևով
Տոպրակի մեջ ալյուր, աղ ու սև պղպեղ լցնել, խառնել: Լյարդի թաղանթը հեռացնել, բարակ և լայն շերտերի կտրտել, թավալել համեմված ալյուրի մեջ, ձիթայուղով 2 կողմից թեթևակի տապակել: Լյարդի կտորների վրա պետք է վարդագույն կեղև կապի: Տապակված մսակտորները տեղափոխել ափսեի մեջ, նույն յուղով տապակել կիսաօղակների կտրտած գլուխ սոխը, ավելացնել դափնու տերևները, ճզմած և ոչ մանր կտրտած սխտորը, համեմել աղ ու սև պղպեղով, սպիտակ գինի լցնել, թողնել ալկոհոլը գոլորշիանա: Խնձորները կտրել 1 սմ հաստության շրջանակների, սերմատուփը դանակի ծայրով հեռացնել: Սոխեռածի միջից հեռացնել դափնու տերևները, տապակի մեջ շարել լյարդի կտորները, խնձորի շերտերը, կարագի կտոր դնել, մի քիչ եռջուր լցնել, կրակն իջեցնել, շոգեխաշել 5-7 րոպե՝ մինչև խնձորը փափկի, բայց ձևը չկորցնի: Կանաչ սոխն ու սամիթը մանր կտրտել: Լյարդի կտորները տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան սոխեռած, խնձորի շերտ դնել, լցնել գոյացած սոուսը, կանաչի և սև պղպեղ շաղ տալ: