Բաղադրատոմս
ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ ՊՐՈՎԱՆՍԱԼ
Պատրաստեք մսագնդիկներ պրովանսալ հետևյալ բաղադրատոմսով
ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ ՊՐՈՎԱՆՍԱԼ Ֆրանսիական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել մսագնդիկներ պրովանսալ
Հացը թրջել: Մի սոխը մաքրել և խորանարդաձև կտրատել: Կանաչին մանրացնել: Խառնել միսը, ձուն, սոխը: Ավելացնել հացը, որը նախապես սեղմում են` ավելորդ հեղուկը հեռացնելու համար: Աղ, պղպեղ ցանել, մանանեխ խառնել: Խճողակից գնդիկներ անել և տապակել յուղի մեջ: Հանել և դնել տաք տեղ: Մնացած սոխը, սխտորը մաքրել, կտրատել: Խնձորի կեղևը հանել, խորանարդիկներով կտրատել: Տապակել այս ամենը տապակայի յուղի մեջ: Ավելացնել ալյուրը, մի քիչ բովել: Լցնել արգանակը, խնձորի հյութը, աղ, պղպեղ անել: Մսագնդիկները մատուցել իր թանձրահյութի հետ: Կարելի է զարդարել չերրի մանր լոլիկներով, ձիթապտղով և կանաչիով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսագնդիկներ պրովանսալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
3000դրամ,
իսկ կալորիականությունը ` 341 կկալ