Նարնջով և գազարով լյարդ
Պատրաստեք նարնջով և գազարով լյարդ հետևյալ բաղադրատոմսով
Նարնջով և գազարով լյարդ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ցիտրուսային մրգերը մսեղենին անկրկնելի համ և բույր են տալիս, թեթևացնւմ են մարսողությունը: Նարնջի լավ ժամանակն է և, լյարդ պատրատելիս, մենք կօգտվենք դրանից:

Ինչպես պատրաստել նարնջով և գազարով լյարդ
Լյարդը լցնել տաք ջրի, ապա՝ սառը ջրի մեջ, թաղանթը հեռացնել, 1 սմ հաստությամբ երկար շերտատել: Սոխը բարակ շերտատել, գազարը ձողիկաձև կտրտել, նարնջի կեղևը քերել, հյութը քամել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, նարնջի կեղևը թեթևակի տապակել, ավելացնել շերտատած սոխը, տապակել՝ մինչև գույնը սկսի փոխել: Մյուս տապակի մեջ էլ բուսայուղ տաքացնել, ալյուրի մեջ թավալել լյարդի շերտերը, տապակել: Սոխի վրա ավելացնել գազարը, տապակել՝ մինչև գազարն իր գույնը տա սոխին: Լյարդի տապակված կտորներին աղ անել, լցնել սպիտակ գինին, թողնել այն գոլորշիանա: Բանջարեղենին աղ ու շաքարավազ ավելացնել, լցնել նարնջի հյութը, խառնել, այս սոուսը լցնել լյարդի կտորների վրա, կափարիչ դնել, մարմանդ կրակին եփել 5 րոպե, կրակն անջատել. Մատուցել 10 րոպեից: