Սալորաչրով և արքայախնձորով խոզի միս
Պատրաստեք սալորաչրով և արքայախնձորով խոզի միս հետևյալ բաղադրատոմսով
Սալորաչրով և արքայախնձորով խոզի միս շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Շարունակում ենք ներկայացնել մեծ մսակտորով պատրաստվող ուտեստներ: Դրանք միշտ եղել են տոնական սեղանների զարդը:

Ինչպես պատրաստել սալորաչրով և արքայախնձորով խոզի միս
Սոխը և սխտորը մանր անցքերով քերիչով քերել, խառնել 0.75 բաժակ խնձորի հյութի և կոնյակի հետ, աղ ու պղպեղներ անել: Խոզի ոսկորը հեռացրած մսակտորի մեջ կտրվածքներ անել, միսը դնել խոր թասի մեջ, մսակտորը դնել մեջը, վրան լցնել համեմված մարինադը, հավասարաչափ տարածել, ծածկել թաղանթով, առնվազն 6 ժամ թողնել սառնարանում մարինացվի: Միսը սառնարանից հանել, սենյակային ջերմաստիճանում պահել 10-15 րոպե: Սալորաչիրը կտրտել նշի մեծության: Նուշը կլպել: Արքայախնձորը քամել, հյութը պահել: Միսը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, ճեղքերը լցոնել սալորաչրի կտորներով և նշով, ներարկչի օգնությամբ մնացած խնձորի հյութը ներարկել մսի մեջ, մսակտորը օծել հալեցրած կարագով, վրան շարել արքայախնձորի օղակները, ծածկել ալյումինաթղթով և 180 աստիճան ջերմությամբ ջեռոցում եփել ամեն կգ-ի հաշվով 1 ժամ: Մսի մարինադին խառնել արքայախնձորի հյութը, այս սոուսով մի քանի անգամ օծել մսակտորը: Դրանից հետո ալյումինաթուղթը հեռացնել, մեկ անգամ էլ օծել սոուսով, եփել ևս 30 րոպե: Կտրելուց առաջ` թողնել 20 րոպե միսը հանգստանա: