Սերկևիլով խոզի միս
Պատրաստեք սերկևիլով խոզի միս հետևյալ բաղադրատոմսով
Սերկևիլով խոզի միս շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Խոզի միսը մրգերի տարբեր տեսակներով պատրաստելը թույլ է տալիս միսը դարձնել առավել մարսելի, ազատվել խոզի մսի յուրահատուկ հոտից և շատ համեղ ուտեստ ստանալ: Այսօր ընտրել ենք մեր խոհանոցին հատուկ մի համադրություն՝ խոզի միսը՝ սերկևիլով:

Ինչպես պատրաստել սերկևիլով խոզի միս
Խոզի միսը կտրտել 2.5 սմ կողմերով կտորների, բուսայուղով տապակել 4-5 րոպե, ապա ավելացնել կիսաօղակներով կտրտած սոխը, շարունակել տապակել: Սերկևիլի սերմատուփը հեռացնել, մանր կտրտել, լցնել մսի վրա, քիչ աղ անել, կափարիչը դնել, թողնել մարմանդ կրակին եփվի՝ մինչև միսը պատրաստ լինի. Ըստ անհրաժեշտության՝ ընթացքում տաք ջուր ավելացնել: Պատրաստի ուտեստին աղ, կարմիր պղպեղ և շաքարավազ ավելացնել, մանր կտրտած մաղադանոս լցնել, կրակից վերցնել. Մատուցել 10 րոպեից: