Բաղադրատոմս
ՏԱՊԱԿԱ «ԱՐՄԱՎԻՐ»
Պատրաստեք տապակա «արմավիր» հետևյալ բաղադրատոմսով
ՏԱՊԱԿԱ «ԱՐՄԱՎԻՐ» շատ համեղ Մսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել տապակա «արմավիր»
Սմբուկը երկայնակի շերտատել: Սոխն ու լոլիկը օղակ-օղակ կտրատել: Նեխուրը կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել: Տապակել սմբուկի, սոխի շերտերը: Աղ ցանել, շուռ տալ, հանել թավայից: Տապակել կտրատած միսը, լոլիկը: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, աղ ցանել: Միսն ու լոլիկը հանել թավայից, տեղավորել սմբուկի կողքին: «Աշտարակ» սոուսը կարելի է նախապես պատրաստել և պահեստավորե: Ընկույզը, սխտորը, կտրատած համեմն ու սամիթը հավանգի մեջ ծեծել, ավելացնել սպիտակ գինի, մի փոքր բուսայուղ: Թավայի մեջ կարագ հալեցնել, կտրատած նեխուրը մի քիչ դաղել, ավելացնել սոուսը, բոված ալյուրն ու թթվասերը: Մի քիչ ջուր ավելացնել, աղ անել: Եփել, որ սոուսը թանձրանա: Թանձրահյութը լցնել տապակած մսի և բանջարեղենի վրա, մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տապակա «արմավիր»
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1210դրամ,
իսկ կալորիականությունը ` 162 կկալ