Բաղադրատոմս
ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԲԱԼՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ
Պատրաստեք տավարի մսով բալով ռուլետներ հետևյալ բաղադրատոմսով
ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԲԱԼՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ Հայկական Մսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել տավարի մսով բալով ռուլետներ
Տավարի միսը բարակ շերտերով կտրել, մուրճիկով ծեծել: Երկու կողմից ամեն շերտին աղ ու պղպեղ ցանել: Սոխը, սխտորը, կանաչին մանր կտրատել կամ աղալ: Մի փոքր ձեթի մեջ տապակել նախ սոխը, ապա թափանցիկ դառնալուց հետո նրան ավելացնել սխտորը, կանաչին: Աղ անել, խառնել, վերցնել կրակից: Միսը դնել, վրան տարածել միջուկը: Կարելի է ցանկության դեպքում մի փոքր մանրացրած ընկույզ ցանել միջուկի վրա: Ապա շարել բալերը, որոնց կորիզները նախապես հեռացված են: Միսը ձիգ փաթաթել, չոփերով ամրացնել: Թավայի մեջ տապակել ռուլետները, մինչև կարմրեն: Հետո կրակն իջեցնել, կափարիչը ծածկել և եփել մինչև միսը պատրաստ լինի: Եթե հարկ է, մոտ կես բաժակ ջուր կամ արգանակ լցնել թավայի մեջ: Մատուցել շոգեխաշած բանջարեղենի հետ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տավարի մսով բալով ռուլետներ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1260դրամ,
իսկ կալորիականությունը ` 81 կկալ